հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ, մայիսի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։

Գործարարների խնդրանքով նախարարը հանգամանալից տեղեկատվություն է ներկայացրել մշակվող հարկային բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես մանրամասնել հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվող քայլերը։ Կարևորվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության հետագա խորացման անհրաժեշտությունը, հատկապես՝ կապված եկամուտների համընդհանուր հայտարարագրման աստիճանական ներդրման և տրանսֆերային գնագոյացման ու հարկային քաղաքականության մշակման հարցերում։

ՀԱԳՄ նախագահը անդրադարձել է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթի առնչությամբ գործարարների ունեցած մոտեցումներին ու առաջարկներին, նկատառումներ ներկայացրել պետական սուբսիդավորմամբ լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգի առնչությամբ։

Արսեն Ղազարյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը` այդ առումով ընդգծելով  ՀԱԳՄ մասնագիտական, վերլուծական կարողությունների հետագա զարգացումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  Արման Պողոսյանը, ՀԱԳՄ փոխնախագահներ Ներսես Կարամանուկյանն ու Քրիստ Փիլոսյանը։

  • Կիսվել: