ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ
ԱՊՀ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ նվիրված Համագործակցության ստեղծման 35-ամյակին: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Համապատասխան փաստաթուղթն ստորագրվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում անցկացված գագաթնաժողովի ընթացքում։
Հայտարարության մեջ գնահատական է տրվել համաշխարհային քաղաքականության և տնտեսության բնագավառում տիրող իրավիճակին, ինչպես նաև ձևակերպվել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման և ինտեգրացման գործընթացների հետագա ուղղությունները։



