ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ-ի գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանն իրեն դիտարկում է որպես տարածաշրջանի փոխկապակցված աշխարհագրական տարածքի բնական մաս, և այդ կապը ոչ միայն աշխարհագրական բնույթ ունի, այլև դրա արմատները խորանում են դեպի պատմություն, մշակույթ և ժողովուրդների միջև շփումներ։

«Իրանն առաջարկում է ստեղծել երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ՝ «ԱՊՀ երկրներ + Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահն ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում, որի աշխատանքին նա մասնակցում է առաջին անգամ։

Փեզեշքիանը հավելել է, որ դա թույլ կտա համատեղ աշխատանք զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, օգտակար հանածոների արդյունահանումը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային պաշարները և շրջակա միջավայրի պահպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական ու մշակութային կապերը։

 

 

  • Կիսվել: