հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրիում կայացավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկում

Գյումրիում կայացավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկում

Այսօր Գյումրիի «Թումո» ստեղծարար կենտրոնում տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը։ Այն նախաձեռնվել է  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ։Պանելային քննարկման ընթացքում Գյումրիում և մարզում գործունեություն ծավալող բիզնեսմեններն ու տնտեսվարողները իրենց հարցերն են ուղղել ֆորումի խոսնակներին՝ պետական պաշտոնյաներին։

 

Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան,  փոխնախարարները, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզից ընտրված Աժ պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

 

Գործարարները բարձրաձայնել են բիզնեսի ծավալների ընդլայնմանը խոչընդոտող խնդիրները, ապա պետական կառույցների պատասխանատուներից հետաքրքրվել այդ ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների և պետական աջակցության ծրագրերի մասին։ Բարձրաձայնված բոլոր խնդիրները կքննարկվեն փոխվարչապետի գրասենյակում և դրանց կանոնակարգման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան մոտեցումներ։

Նման ձևաչափի հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում։

 

  • Կիսվել: