Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա. գրանցվողներ չեն եղել
Այսօր նախատեսված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Այս մասին հայտնում է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշում է նա:
Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանել է ՊԵԿ նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին։ Իր մասնակցությամբ քրգործի հարուցումից հետո, նա այն նվիրաբերել է պետությանը։