ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Բռնցքամարտիկները ծաղկաձորյան հավաքում հիմնական շեշտը դրել են ֆիզիկական պատրաստության վրա

Բռնցքամարտիկները ծաղկաձորյան հավաքում հիմնական շեշտը դրել են ֆիզիկական պատրաստության վրա

 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ավարտեց ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աղամալյանը: Գլխավոր մարզչի խոսքով` թիմն այս հավաքների միջոցով նախապատրաստվում է Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը պատմական իրադարձություն է լինելու:

«Հիմնական շեշտը դրել էինք ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: Թեպետ եղանակային պայմանները շատ լավը չէին, սակայն մոտ 90 տոկոսով մեր ծրագրածը կյանքի ենք կոչել»,-ասաց Աղամալյանը:

Վերջինս շեշտեց`  հաջորդ հավաքին կմասնակցեն հիմնականում այն տղաները, որոնք մասնակցելու են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը մեկնարկելու է մարտի 11-ից:

Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքականը մեծ թիմով կմասնակցի Սերբիայում կայանալիք միջազգային մրցաշարի, որից հետո վերջանական տեսքի կբերվի ընտրանին:

Ծաղկաձորյան հավաքը մեկնարկել էր փետրվարի 8-ին:

  • Կիսվել: