երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի բյուջե

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի բյուջե

Երեկ մրցութային կարգով օտարված նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի շենքի վաճառքից տարեկան 300 մլն դրամ գումար ուղղվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Ավելի վաղ InfoPort.am-ը գրել էր, որ «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, զբաղվում է  ալյուրի արտադրությամբ ու բեռնափոխադրմամբ:

Ընկերությունը գործում է Արարատի մարզ, քաղաք Մասիսում։ Տնօրենը՝ Նարեկ Նալբանդյանն է։

2019-ի նոյեմբերին Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից:

  • Կիսվել: