հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելառուսը Հայաստանից խմդրել է ևս 700 թույլտվություն երրորդ երկրներից երրորդ երկներ բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Բելառուսը Հայաստանից խմդրել է ևս 700 թույլտվություն երրորդ երկրներից երրորդ երկներ բեռնափոխադրումներ իրականացնելու համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Նախարարը ողջունել է դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Բելառուսի միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ պետք է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է տարանցիկ, երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ բեռների փոխադրման թույլտվությունների վերաբերյալ հարցեր։

Բելառուսական կողմը խնդրել է բացի համաձայնեցված քանակը՝ այս տարվա համար ավելացնել ևս 700 թույլտվություն։
Նախարար Սանոսյանն ասել է, որ այդ թույլտվությունները մեկ-երկու օրվաընթացքում կտրամադրվեն։

Հանդիպմանը ներկա ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն էլ նկատել է, որ հայկական կողմն առաջարկում է երրորդ երկրներից և դեպի երրրոդ երկրներ բեռների տեղափոխումն առհասարակ իրականացնել առանց թույլտվությունների՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ և ԲՀ միջև առկա միջպետական համաձայնագրերում։

Դեսպանը նշել է նաև, որ բելառուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտի նկատմամբ և ցանկալի կլինի ճանապարհաշինության մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել նաև բելառուսական ընկերությունների, որոնք մասնագիտացված են այդ ոլորտում։

Նախարարը նկատել է, որ տեղյակ են բելառուսական ընկերությունների աշխատանքին ճանապարհաշինության ոլորտում և համագործակցության արդյունքում հնարավոր է երկուստեք շահավետ լուծումներ գտնել։

  • Կիսվել: