ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փորձագիտական խորհրդատվություն ՏԿԵ նախարարության մասնագետներին. հանդիպում ԹԱՅԵՔՍ-ի ներկայացուցիչների հետ

Փորձագիտական խորհրդատվություն ՏԿԵ նախարարության մասնագետներին. հանդիպում ԹԱՅԵՔՍ-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մայիսի 17-ին անցկացվել է Եվրամիության ԹԱՅԵՔՍ գործիքի Հայաստանյան համակարգող Քրիստինա Ֆերնանդեսի ու փորձագետ Նիկոլաս Դոմինգեսի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների միջև աշխատանքային քննարկում։
 
ԹԱՅԵՔՍԸ Եվրահանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին՝ հարցերի լուծման վերաբերյալ տրամադրելով անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրոդատվություն։
 
Հանդիպման ընթացքում ՏԿԵ նախարարության մասնագետներին է ներկայացվել գործիքի տրամադրած աջակցություններից օգտվելու ընթացակարգը, աջակցությունների տեսակները և պայմանները։
 
Նախարարության ոլորտային մասնագետները հյուրերին տրամադրել են տեղեկատվություն 2022-23 թվականների համար ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված հայտադիմումների վերաբերյալ և կարևորել հետագա համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները։
 
Նախարարության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել նախորդ տարիներին ԹԱՅԵՔՍ միջոցառումների շրջանակներում Հայաստանում ԵՄ անդամ պետությունների փորձի ուսումնասիրության և կիրառման հնարավորություն ընձեռելու համար։

  • Կիսվել: