ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիտվացի փորձագետները ՀՀ-ում ներկայացրել են Լիտվայի աղբահանության կազմակերպման, վարձավճարների հավաքագրման փորձը

Լիտվացի փորձագետները ՀՀ-ում ներկայացրել են Լիտվայի աղբահանության կազմակերպման, վարձավճարների հավաքագրման փորձը

ԵԽ  «TAIEX”  ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ  գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են  աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության  կազմակերպման  ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։

Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի  ու Աբովյանի աղբահանության համակակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու քննարկման արդյունքներով փորձագետների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

  • Կիսվել: