շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է՝ գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է՝ գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի, Ժակ Կուստոյի, Գաջեգործների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Օգոստոսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 9-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Հաղպատ, Աքորի գյուղերի գազասպառողների, «Ձորահույս», «Ձորագազ», «Վարս Գրուպ», «Ախթալշին» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հայր և որդի Ղումաշյաններ», «Համով կաթ», «Հորիզոն-95» ՍՊԸ-ների, «Ալավերդու հաց» ԲԲԸ-ի և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

  • Կիսվել: