երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե դրամի արժեւորումը չլիներ, մենք մոտ 3 տոկոս ավել գնաճ կունենայինք. ԿԲ նախագահ

Եթե դրամի արժեւորումը չլիներ, մենք մոտ 3 տոկոս ավել գնաճ կունենայինք. ԿԲ նախագահ

Հայաստանի բանկերում ոչ ռեզիդենտներից ցպահանջ արտարժութային ավանդները մարտից հունիս ամիսներին կտրուկ աճել են, այսինքն այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիներն ունեն ՀՀ բանկերում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, ԱԺ-ում գնաճի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Նույնը վերաբերում է վարձակալության գներին, բանկային համակարգով փոխանցված ֆիզիկական անձանց գումարներին: Ազդեցությունը դրամական առումով մինչեւ մայիս մոտ 500 մլն դոլար էր, մայիսից հետո եւս էական աճ ունենք: Այդ ներհոսքի արդյունքում, երբ արտարժույթի պահանաջարկը մնում է նույնը, բայց կտրուկ ավելաննում է առաջարկը, նշանակում է՝ արտարժույթի գինը պետք է նվազի, ազգային արժույթը թանկանա: Այսինքն հայկական դրամն արժեւորվել է օբյեկտիվորեն: Եթե ԿԲ-ն պետք է քայլեր անի, ապա պետք է արհեստականորեն արժեզրկի դրամը:

Շատ կարեւոր է ոչ թե անվանական, այլ իրական փոխարժեքը. Օրինակ, ՀՀ ռեզիդենտը, որ իրականացնում է արտահանում Ռուսաստան, այդտեղ երկու գործոն կա, մեկը փոխարժեքն է, մյուսը երկու երկրներում այդ ապրանքի գների տարբերությունը: Եթե ՌԴ-ում ավելի արագ են աճում գները եւ ունեն փոխարժեքի արժեզրկում, այդ դեպքում մենք իրական փոխարժեքի անկման մասին ենք խոսում: Բայց զուտ անվանական թվերին նայելով, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք չունենայինք դրամի այս արժեւորումը, ապա մայիսը ապրիլի համեմատ մեր գնաճը կլիներ ոչ թե փաստացի 0,1 տոկոս, այ 0,9 տոկոս, այսինքն 9 անգամ ավել գնաճ կունենայինք»,-ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաեւ մյուս ամիսների համեմատության դեպքում:

«Այսինքն աճողական կարգով եթե հաշվենք, մենք մոտ 3 տոկոս ավել գնաճ կունենայինք»,-ասաց նա:

  • Կիսվել: