շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես տեղյակ չեմ որեւէ դեպքի, երբ քաղաքական դիրքորոշման պատճառով որեւէ մեկը գործից ազատված լինի․ նախարար

Ես տեղյակ չեմ որեւէ դեպքի, երբ քաղաքական դիրքորոշման պատճառով որեւէ մեկը գործից ազատված լինի․ նախարար

Ես տեղյակ չեմ, որ որեւէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կամ Միասնական սոցիալական ծառայությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով լուրին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու պատճառով սոցնախարարության աշխատակիցներից մեկին հեռացրել են աշխատանքից:

«Երկրում բոլորն էլ ունեն ազատ կարծիք եւ կամք  արտահայտելու հնարավորություն:

Կոնկրետ այդ դեպքով ես խորհուրդ եմ տալիս դիմել նախարարություն կամ Միասնական սոցիալական ծառայություն եւ ստանալ պարզաբանում: Հավաստիացնում եմ, որ առնվազն ես տեղյակ չեմ որեւէ մի դեպքի, երբ քաղաքական դիրքորոշման պատճառով որեւէ մեկը գործից ազատված լինի: Ի վերջո, եթե մեկին անհիմն, քաղաքական դիրքորոշման համար ազատել են, քաղաքացին կարող է դիմել դատարան: Մենք նաեւ այն գերատեսչությունն ենք, որը հետեւում է աշխատողների իրավունքների պաշտպանությանը, եւ տաօրինակ է նման հայտարարություն լսելը: Իմ հավաստիացումն է, որ նման դեպք չկա»,-ասաց նա:

 

  • Կիսվել: