հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները նվազել են, անշարժ գույքի գները՝ նույնպես․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները նվազել են, անշարժ գույքի գները՝ նույնպես․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Համավարակի պատճառով սահմանափակումները վերացնելուց հետո Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա ներկայացմամբ, երկրում անշարժ գույքի առուվաճառքները ունեն կայուն աճ․ օգոստոսին գրանցվել 4904 առուվաճառքի գործարք, որից Երևանում՝ 1323 գործարք։

«Մի հետաքրքիր տենդենց կա, մարզերում, մարզային քաղաքներում նկատվում է գործարքների անհամեմատ աճ։ Գյուղական համաքներում գործարքների 39 տոկոս աճ է գրանցվել, իսկ մարզերի քաղաքներում՝ 7 տոկոս։ Երևան քաղաքում հակառակ տենդենցն է՝ գործարքների քանակի նվազում է տեղի ունեցել», - հավելեց Թովմասյանը։

Ինչ վերաբերում է անմիջապես կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերելիս գների աճ հիմնականում, ըստ Կադաստրի պետի, գրանցվել է 2018-19 թվականներին։ Ներկայումս, նրա խոսքով, գները ոչ նվազել են, ոչ էչ էլ աճել․ քիչ թե շատ կայուն վիճակ է այս առումով:

«Շուկայում գների անկում տեղի ունեցել է, բայց չնչին տոկոսների չափով, օրինակ՝ անցած տարվա համեմատ, 2020 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին 1-1,1 տոկոսի չափով անշարժ գույքի գների անկում է տեղի ունեցել։ Երևանում գործարքների քանակի նվազում է եղել, ինչի հետևանքով նման գնանկում է տեղի ունեցել», -ասաց Թովմասյանը՝ ընդգծելով, որ իրական պատկերը պարզ կդառնա տարվա վերջում՝ ամփոփումներ կատարելու ժամանակ։

  • Կիսվել: