ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Քննարկվել են համայնքային հողերի կադաստրային գնահատման կարգի, վաճառքների կասեցման, գների սահմանման հարցեր

Քննարկվել են համայնքային հողերի կադաստրային գնահատման կարգի, վաճառքների կասեցման, գների սահմանման հարցեր

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։
 
Նիստը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցել են ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանը, շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը ու էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետներ, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։
 
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։
 
Այսօր ավելի դետալային քննարկվել են նախորդ նիստում առանձնացված խնդիրների լուծման երկու տարբերակները, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կներկայացվեն վարչապետի հաստատմանը։
 

  • Կիսվել: