չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել տրանսպորտի տեղաշարժն արձանագրելու օնլայն հավելված

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել տրանսպորտի տեղաշարժն արձանագրելու օնլայն հավելված

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս հարցի շուրջ ես անձամբ խոսել եմ «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խուդավերդյանի հետ»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետարանից չեն բացառում ընկերության հետ համագործակցություն հաստատելը։ Ներկայումս «Յանդեքս»-ն արդեն առաջարկներ է ներկայացրել քաղաքային իշխանություններին։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի շահագործմանը, ապա մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքից դուրս կբերվեն բոլոր հին «Գազելները», իսկ երթուղիները կհամալրվեն ավտոբուսների նոր խմբաքանակներով։

  • Կիսվել: