կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացում ակտիվ փուլ ենք մտել. նախարարը հայտնեց՝ խնդիրների կեսը լուծել են

ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացում ակտիվ փուլ ենք մտել. նախարարը հայտնեց՝ խնդիրների կեսը լուծել են

Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախնական նախագծով:

Հաջորդ տարի նախատեսվում է ավիացիոն ոլորտին տրամադրել  1.6 մլրդ դրամ:«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել՝ սև ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Եվ լուծել ենք մեր առջև եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ. վերապատրաստումներ, տարբեր գործընթացներ, որոնց համար նաև գումարներ են նախատեսված »,-ասաց Սանոսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ հիմա ոլորտը բավական արագ զարգացման տեմպ ունի:

Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

  • Կիսվել: