հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի դեսպանին

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի դեսպանին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային։

Արմեն Արզումանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Լուելա Հայդարագան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կարևորում է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները հատկապես զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունների շուրջ։

 

  • Կիսվել: