ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դրամի արժևորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի․ Մհեր Գրիգորյանը՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագներում դրամի փոխարժեքի ազդեցության մասին

Դրամի արժևորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի․ Մհեր Գրիգորյանը՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագներում դրամի փոխարժեքի ազդեցության մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ վերջին շրջանում նկատվում է դրամի զգալի արժևորում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին պատգամավորը հարց ուղղեց՝ հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, քանի որ հաշվարկների մեջ մեծ դերակատարում ունի փոխարժեքը։

«Սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և արժևորումը հայկական դրամի, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։ Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև։

Չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով։

«Էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

  • Կիսվել: