ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 405.95  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.66 դրամ (նվազել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.28 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.73 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 404-408 դրամով, վաճառվում է 415-426 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.83-6.55 դրամով, վաճառվում է 6.90-7.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 410 դրամով, վաճառվում՝ 415 դրամով:

Եվրոն գնվում է 417-420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 6.23-6.35 դրամով, վաճառվում է 6.45-6.50 դրամով:

  • Կիսվել: