հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դա տնտեսական մեծ ազդեցություն կթողնի․ Նարեկ Մկրտչյանը՝ անկանխիկ գնումների մասին

Դա տնտեսական մեծ ազդեցություն կթողնի․ Նարեկ Մկրտչյանը՝ անկանխիկ գնումների մասին

ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսեց անկանխիկ գնումների կարևորության մասին:

«Դա բավականին մեծ տնտեսական ազդեցություն կթողնի երկրի վրա: Ինչքան մեծացնում ենք անկանխիկի ծավալները, այնքան պետությունն ավելի շատ ծրագրեր է կարողանալու իրականացնել քաղաքացիների համար»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ Հայաստանի 3 խոշոր քաղաքներում կենսաթոշակներն ու նպաստները արդեն իսկ վճարվում են անկանխիկ եղանակով:

«2022 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքներն են անցել այս եղանակին, իսկ մյուս տարվա հունվարի 1-ից` 1000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները կանցնեն: 2024 թվականից էլ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքները կանցնեն այդ համակարգին»,- ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

Հուլիսի 1-ից նաև բնակարանի և ավտոմեքենայի առքուվաճառք հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով։

  • Կիսվել: