երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չինաստանի տնտեսությունն աշխարհում հզորությամբ երրորդն է

Չինաստանի տնտեսությունն աշխարհում հզորությամբ երրորդն է

2019 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը մոտեցել  է100 տրլն յուանին: Այս մասին հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի ղեկավար Նին Ցզիչժեն: 

«Միջին փոխարժեքով հաշվելու դեպքում Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը հասել Է 14,4 տրլն դոլարի՝ վստահորեն երկրորդ տեղն զբաղեցնելով աշխարհում»,- ասել է նա։  

Համաձայն հրապարակված տվյալների՝ Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը 2019 թվականի արդյունքներով կազմել է 6,1 տոկոս, ինչն ամենավատ ցուցանիշն է դարձել վերջին երեք տասնամյակի ընթացքում, սակայն դա համընկել է իշխանությունների պաշտոնական կանխատեսման հետ, որոնք 6-6,5 տոկոս աճ էին սպասում:  

ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել Է 99,08 տրլն յուան (14,4 տրլն դոլար):

  • Կիսվել: