շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվող նախագծերը նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները

ԱԺ-ում քննարկվող նախագծերը նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները

Ազգային ժողովի գումարած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է երկու հարց։

Նախագծերից մեկը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանը, երկրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը: Երկուսն էլ վերաբերում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի փոոխություններին:

Բաբկեն Թույնյանը հայտարարեց, որ նախագծերը մանրամասն քննարկվել են կառավարության հետ և նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները։ Նրա խոսքով, երկուսն էլ հակաճգնաժամնային նախագծեր են:

Այսպիսով, Միքայել Մելքումյանն առաջարկվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:

Բաբկեն Թունյանն էլ առաջարկվում է, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով:

  • Կիսվել: