ԱԺ-ն համակարգիչներ է փոխանցել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների
Հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով այսօր Ազգային ժողովը 85 համակարգիչներ փոխանցեց Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ համակարգիչները փոխանցվում են դպրոցների միջոցով, ԿԳՄՍՆ մատնանշած ընտանիքներին։