երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները 60 հազար դրամով կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը

ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները 60 հազար դրամով կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Կանանց տոնի առթիվ պարգևատրելու մասին» կարգադրություն է ստորագրել։

ԱԺ նախագահը կարգադրել է Ազգային ժողովի կին պատգամավորներին ու կին աշխատողներին պարգևատրել վաթսուն հազար դրամի չափով։

Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

  • Կիսվել: