շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս ծավալի արտարժույթ Հայաստանը դեռ չի գնել. Արթուր Ջավադյանը աննախադեպ որակեց արտարժույթի գնման ծավալը

Այս ծավալի արտարժույթ Հայաստանը դեռ չի գնել. Արթուր Ջավադյանը աննախադեպ որակեց արտարժույթի գնման ծավալը

Այս տարի Հայաստանի Կենտրոնական բանկից արտարժույթի գնման ռեզերվացիայի ծավալները հասել են 487,7 մլն դոլարի, ինչը աննախադեպ է, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարևորեց մատնանշած ցուցանիշը՝ նկատելով, որ իրենց սպասելիքներն այլ էին:
 
«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,-հավելեց Փաշինյանը: Այնուհետև նա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ խնդիր, որ մեր երկրում այսքան արտարժույթ է հայտնվել:
 
«Սա իսկապես նախադեպ չունի համեմատած բոլոր երկրների և բոլոր ժամանակահատվածների հետ: Նույնիսկ 2014-2016 թվականներին, երբ ունեինք ազգային արժույթի կտրուկ ուժեղացում, մենք այս ծավալի արտարժույթ չենք գնել: Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե արտարժույթի արտահոսք ունենք, որի մասին խոսում են մեր ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք: Մենք ստերիլիզացնում ենք այդ հոսքը, գնում ենք այդ արտարժույթը եւ այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ:
 
Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս ոկղմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ տարվա վերջին», ի պատասխան ասաց Ջավադյանը: Նա նաև ընդգծեց, որ այս տարվա սեպտեմբերին այդ ռեզերվները մոտ 200 մլն դոլարով ավելի են իսկ հոկեմբերին ավելի լավ տվյալներ կստացվեն:

  • Կիսվել: