ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտարժույթի փոխարժեքները՝ այսօր

Արտարժույթի փոխարժեքները՝ այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ հունվարի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 391,64 դրամ միջին կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը արժեզրկվել է 0,16 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.94 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.08 դրամով։

Եվրոյի միջին կշռված փոխարժեքը առքի ժամանակ 420.25 դրամ է, այն արժեզրկվել է 1.76 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 435,97 դրամ միջին կշռված գնով, ինչը 1,19 դրամով պակաս է նախորդ օրը առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը մնացել է անփոփոխ և կազմել 5,50 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.92 դրամ միջին կշռված գնով, գինը նույնպես մնացել է անփոփոխ հունվարի 27-ին առաջարկված գնի համեմատ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.69 դրամ միջին կշռված գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 0.59 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 501,44 դրամ։

  • Կիսվել: