ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս տարվա առաջին 5 ամսվա ցուցանիշներով ունենք լավ հնարավորություն 2023-ը նույնպես ապահովել բարձր  տնտեսական աճով․ Փաշինյան

Այս տարվա առաջին 5 ամսվա ցուցանիշներով ունենք լավ հնարավորություն 2023-ը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով․ Փաշինյան

«Ունենք շատ լավ հնարավորություն առաջին 5 ամսվա ցուցանիշներով  2023-ը նույնպես ապահովել բարձր  տնտեսական աճով։  Ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման  մեր տեմպին և հատկապես որակին։ Ծախսերի մասին խոսելիս երբեք որակի մասին չպետք է մոռանալ,  որովեհտև ծախսն առանց որակի, ըստ էության, միջոցների վատնում է»,- կառավարության այսօրվա նսիտում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ներկայացնելով տնտեսական որոշ ցուցանիշներ, նա ընդգծեց՝ 2023-ի առաջին կիսամյակին բյուջեի եկամուտների աճը նկատելի է  2022-ի համեմատ․ «Կիսամյակի տվյալով մենք 19  տոկոսով ավելի հավաքագրում ունենք,  բացարձակ թվով՝ 176 միլարդ դրամի։  Շատ կարևոր է համեմատել  յաս ցուցանիշը նաև 2018-ի առաջին կիսամյակի հետ․  այս տարվա առաջին կիսամյակում 2018-ի առաջին կիսամյակի  համեմատ  մենք հավաքագրել ենք  531 միլիարդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92,7 տոկոս»,- նշեց Փաշինյանը։

«Մեր ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք   նույնիսկ կորոնավիորւսի, պատերազմի  շրջանում ոչ մի օր չենք շեղվել  բարեփոխումների օրակարգից  և պետք է նույն կերպ շարունակենք վարվել բոլոր ոլորտներում»,- հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: