շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավելի քիչ ջրային խնդիր կունենանք, 15-17 ջրամբարների շինարարություն է նախատեսվում. նախարար

Ավելի քիչ ջրային խնդիր կունենանք, 15-17 ջրամբարների շինարարություն է նախատեսվում. նախարար

Կառավարության միջոցառումների ծրագրով  15-17 ջրամբարների շինարարություն ենք նախաձեռնել, որոնց մի մասի նախագծման աշխատանքներն արդեն ընթանում են, երկու ջրամբար արդեն շինարարության փուլում են գտնվում։ Այս մասին այսօր Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով այժմ կառուցվող ջրամբարների շինարարության փուլի մասին:

Պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք այս տարի գյուղատնտեսները ապահովագրված կլինեն ոռոգման ջրի խնդրից, Քերոբյանը նշեց` հստակ պատասխանել կդժվարանա. «Մեկ տարվա մեջ հնարավոր չէ կառուցվածքային փոփոխություն անել, բայց, այնուամենայնիվ, այն տվյալները, որ մենք ունենք այսօր ջրամբարների լցվածության վերաբերյալ, ավելի լավն են, քան անցած տարվանը, եւ մենք հույս ունենք, որ այս տարի շատ ավելի քիչ ջրային խնդիր կունենանք»:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` անում են ամենը, որ օր օրի մեծացնեն ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանը միտված ներդրումները: 

  • Կիսվել: