հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արմավիրի մարզպետը մասնակցել է Արաքս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը

Արմավիրի մարզպետը մասնակցել է Արաքս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Այդ մասին ասված է Արմավիրի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
«Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազար դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է ջրամատակարարման և օդափոխման համակարգ: Մանկապարտեզի հիմնանորոգման համար պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 65%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%: Իսկ խմբասենյակների գույքն ապահովվել է Focus on Children Now-FCN կազմակերպության կողմից: Նշվել է նաև, որ իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխայի բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է տրվել:
 
Հնարավոր է սա 9 մարդ, երեխա, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Շնորհավորելով արաքսցիներին մանկապարտեզի վերաբացման կապակցությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին մարզում լայն թափով մանկապարտեզաշինությանը և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և նման միջոցառումները աշխատանքային օրակարգի մաս են դառնում. «Ուրախալի է, որ պարբերաբար մասնակից ենք դառնում համայնքային կյանքում մեծ կարևորություն ունեցող նման միջոցառումների և արձանագրում, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում չգործող, չվերանորոգված մանկապարտեզները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում վերաբացվում են, կամ նորերն են կառուցվում»:
 
Հնարավոր է սա 3 մարդ, երեխա և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Մարզպետն անդրադարձել է նաև Արաքս միավորված համայնքում հաշվետու տարում նախատեսվող ծրագրերին՝ տեղեկացնելով, որ համայնքային ղեկավարությունը շուրջ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով հավակնոտ ծրագրային հայտեր է ներկայացրել: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ կառավարության աջակցությամբ արվում է հնարավորը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում համայնքներում լուծվեն կենսական նշանակության խնդիրները:
 
Հնարավոր է սա 3 մարդ, երեխա, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում՝ 23․5 մլն դրամ ընդհանուր արժեքով»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: