երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդիականացվել է Սևանի թերակղզու հիդրոօդերևութաբանական կայանը

Արդիականացվել է Սևանի թերակղզու հիդրոօդերևութաբանական կայանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, ՀՀ կառավարության շահագրգիռ գերատեսչությունների և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Սևանի թերակզում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան, որտեղ ծանոթացել են տեղադրված նոր ավտոմատ կայանի հնարավորություններին։
 
Возможно, это изображение 5 человек и текст
 
«Այցի նպատակն էր՝ ներկայացնել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի արդյունքները։
 
Возможно, это изображение 11 человек
 
Ինչպես տեղում ներկայացրեց ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ» տնօրեն Լևոն Ազիզյանը, ծրագիրը բարելավել է եղանակի կանխատեսման և հիդրոօդերևութաբանական մոնիտորինգի ազգային ծառայությունը՝ հնարավորություն տալով ավտոմատ դիտակայանների և ինտեգրված թվային տվյալների բազայի ինտեգրման միջոցով ապահովել հավաստի և ժամանակին տեղեկատվություն։
 
Այն նաև նպաստել է սելավների ռիսկերի մոդելավորման ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացմանը, բարելավել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և ռեսուրսների արդյունավետ կառավարման համայնքային կարողությունները:
 
2022 թվականի մարտից Հայաստանում մեկնարկած ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ժամանակակից 11ավտոմատ և թվայնացված օդերևութաբանական կայան, որից 5-ը Գեղարքունիքի մարզում։ Կայանները թույլ են տալիս առավել օպերատիվ և հուսալի օդերևութաբանական տեղեկատվություն ստանալ։
 
Տրամադրվել է 7  կոմպլեկտ համակարգիչ, մեկ հեռահաղորդակցության պահարան, արբանյակային համակարգ` համապատասխան ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն կտա նոր սերնդի արբանյակից ստանալ ավելի ծավալուն հիդրոօդերևութաբանական արբանյակային տեղեկատվություն։
 
Возможно, это изображение 13 человек
 
Մշակվել է տվյալների միասնական համակարգ, արդիականացվել «Հայհիդրոմետ»-ի կայքը, տրամադրվել են նաև 11 թվային տեսաձայնագրիչ, թվային տեսախցիկներ, ռոուտեր ուղորդիչներ, կոշտ սկավառակ՝ տվյալների պահպանման համար և այլ սարքավորումներ, ինչի շնորհիվ Հայաստանի տարածքի մոտ 80 տոկոսում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների և մոնիտորինգի արդյունավետությունը բարձրացել է մինչև 95 տոկոս ճշտգրտության։
 
 
Այս կարևոր ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում ամբողջովին արդիականացվել են հիդրոօդերևութաբանական կայանները՝ որի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի իրականացնել նաև Սևանա լճի եղանակային կանխատեսումները և հատկապես գոլորշիացման մակարդակը, որը նախկինում չէր դիտարկվում։ Անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Ճապոնիայի կառավարությանը՝ հանձինս արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, ՀՀ գործադիր մարմինների բոլոր շագհագրգիռ կողմերին՝ արդյունավետ իրականացված ծրագրի համար և հույս հայտնել, որ հետագա ծրագրերը նույնպես կունենան բարձր արդյունքներ՝ մեր մարզի տարածքում կլիմայի փոփոխություններով պայմանավորված մարտահրավերների դիմագրավման և կառավարման տեսանկյունից։
 
Այնուհետ ճանաչողական այց կատարեցինք Սևանի թերակղզում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Վազգենյան հոգևոր դպրանոց»,- գրել է մարզպետը։

  • Կիսվել: