ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները

Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները

Հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության և ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները դեպքի վայրի զննություն են կատարել՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: