հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը կշարունակվի 2021-ին

Արցախում կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը կշարունակվի 2021-ին

Հայաստանի համաֆինանսավորմամբ Արցախի կառավարությունը փոխհատուցում է կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա եւ գազ) վճարման ծախսերը 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների համար: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով` այս ծրագիրը կշարունակվի ողջ 2021 թվականի ընթացքում:

«Բացի այդ, Արցախի բնակիչներին կենսաթոշակների եւ նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում` 940 միլիոն դրամի չափով: Արցախի կառավարությունն արդեն վճարումներ է իրականացնում այդ ծրագրերի շրջանակներում»,- ասաց նա:

  • Կիսվել: