հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում սեփականություն չունեցող մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում սեփականություն չունեցող մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում

Հումանիտար կենտրոնում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ամփոփել է անցած շաբաթ Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի լուծմանն ուղղված՝ Կառավարության աշխատանքը:

Ըստ Բաղդասարյանի՝ Կառավարության նախորդ նիստում ընդունված կարևոր որոշումներից է վարձակալության գումարի չափի հաստատումը. այն տրվում է 6 ամսով՝ հոկտեմբերից մինչև մարտ ներառյալ: Յուրաքանչյուր անձին կտրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ որպես կոմունալ վճար:

Վարձավճարների գումարները հատկացվում են սեփականություն չունեցող անձանց: Ծրագրի շահառու չեն հանդիսանա նաև պետական հոգածության կենտրոններում և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում բնակվողները: Սեփականություն ունեցող անձանց պետությունը կհատկացնի միայն կոմունալ վճարի գումարը:

 

  • Կիսվել: