երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին․ «Էյ դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի ղեկավարությունը հերքում է

Անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին․ «Էյ դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի ղեկավարությունը հերքում է

Անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասացին «Դայմոնդս» ադամանդի գործարանի փոխտնօրեն Արսեն Արտաշեսյանը եւ գործարանի հիմնադիր Արտակ Բաբիկյանը:

Նրանք անդրադարձան լրատվամիջոցներից մեկի տեսանյութին։ Նշենք, որ Հայաստանից ադամանդների արտահանման լուրը հրապարակել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Պետական մարմինները հերքել են այդ տեղեկությունը:

Հարցին՝  Մինասյանի այդ հայտարարությանը արդյոք չեն ցանկանում գործարանի հիմնադիրներն անդրադառնալ, բանախոսներն ասացին՝ Մինասյանը տեսանյութում գործարանի անունը չի տվել, ուստի անդրադառնալու ցանկություն չկա: Բացի այդ՝ գործարանի ղեկավարները քաղաքականությամբ չեն ցանկանում զբաղվել:

Հիմնադիրի խոսքով՝ այս տարի ապրիլին, երբ իրենց գործունությունն օրենքով արգելված էր, բոլոր աշխատակիցներին տվել են ֆնանսական օգնություն: Արտակ Բաբիկյանը աշխատակիցներին աջակցելու փաստաթղթերի պատճենները տվեց լրատվամիջոցներին:

Ինչ վերաբերում է անդամադագործության ոլորտի պետական քվոտային, Բաբիկյանի խոսքով՝ ՀՀ-ի պատմության մեջ անդամանդագործությանը պետական քվոտա չի տրվել: Պետական քվոտա եղել է անդամանդի հումքի համար 2002-2005 թվականներին, ուստի քվոտաների հարցը պետք է ուղղել այդ տարիներին աշխատած ընկերություններին, իսկ «Դայմոնդս» ընկերությունն այդ ժամանակ չի եղել:

Բանախոսները հերքեցին նաև Հայաստանում ադամանդի հանքերի առկայությունը: Նրանք նաև փաստաթղթեր հրապարակեցին ադամանդի հումքի ներմուծման մասին, որը, ի դեպ, առեւտրային գաղտնիք է:

Գործարանի ներկայացուցիչները հերքեցին ադամանդների մաքսանենգ ճանապարհով արտահանման լուրը:

«Կրիմինալ սխեմաներ փնտրեք այլ վայրերում։ 2020 թ․ առաջին եռամսյակում 118 հազար կարատ պատրաստի արտադրանքից, ցավոք, կեսից քիչն է մեր բաժինը։ Կուզենայի, որ ամբողջը մերը լիներ։ Մենք մեզ համար մշակել ենք զարգացման ռազմավարություն և ունենք հստակ նպատակ մինչև 2022 թ․ ունենալ 200 հազար կարատ և ավելի արտահանման ծավալ»,- նշեց հիմնադիրը։

Արտակ Բաղիկյանի խոսքով՝ ընկերության արտադրանքը հիմնականում իրացվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ՌԴ-ում, ԱՄԷ-ում։ Իրացման աշխարհագրությունը, ըստ նրա՝ շարունակաբար ընդլայնվում է։

«Ասել եմ և հաստատում եմ իմ ասածները, որ մեր ոլորտում աշխատավարձերը կարող են հասնել մինչև 500 հազար դրամի։ Այո, 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ հնարավոր է ունենալ՝ ոլորտը հասցնելով զարգացման գագաթնակետին, ինչը մենք փորձում ենք անել»,- ասաց նա։

  • Կիսվել: