շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով երկու լցանավ է կալանել

Իրանը 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով երկու լցանավ է կալանել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու նավթատար նավ շուրջ 4,5 միլիոն լիտր մաքսանենգ վառելիքով, տեղեկացնում է Tasnim-ը։

Նշվում է, որ նավերը կալանվել են Աբու Մուսա կղզու ափերի մոտ։ Լցանավերից մեկը տեղափոխում էր 2,28 մլն լիտր մաքսանենգ վառելանյութ․ նավում եղել է անձնակազմի 13 անդամ, նրանք բոլորն այլ երկրների քաղաքացիներ են։

Երկրորդ լցանավը տեղափոխում էր 2,3 միլիոն լիտր ապօրինի արտահանված նավթ․ այնտեղ եղել է անձնակազմի 21 անդամ՝ նույնպես այլ պետությունների քաղաքացիներ։ Բոլոր մաքսանենգները կալանքի տակ են վերցվել։ Նրանց քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվում։

 

  • Կիսվել: