հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանը հայտարարել է Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավթատար առգրավելու մասին

Իրանը հայտարարել է Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավթատար առգրավելու մասին

Իրանը Պարսից ծոցում՝ իրանական Քեշմ կղզու մոտակայքում, օտարերկրյա նավթային լցանավ է առգրավել, հայտնել են Իրանի պետական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նավը 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք էր տեղափոխում: 

Իշխանությունները չեն նշել, թե ում է պատկանում նավը, ինչպես նաև չեն հայտնել, թե երբ է այն գրավվել, այլ միայն հայտնել են, թե որ անձնակազմի 16 օտարերկրյա անդամներ ձերբակալվել են քրեական մեղադրանքներով։

Հիշեցնենք՝ Իրանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Օմանի ծոցում գրավել է ևս մեկ արտասահմանյան լցանավ, որը տեղափոխում էր 6 միլիոն լիտր «մաքսանենգ դիզելային վառելիք»:

 

  • Կիսվել: