չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը 5 օրով գործուղվում է Հնդկաստան

Անահիտ Ավանեսյանը 5 օրով գործուղվում է Հնդկաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Հնդկաստան։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավանեսյանը Հնդկաստանում կլինի ապրիլի 25-29-ը՝ մասնակցելու «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին:

Գործուղումից վերադառնալուց հետո նա եռoրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու Ֆինանսների նախարարություններ հաշվետվություն պետք է ներկայացնի։

  • Կիսվել: