երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ամեն օր Ամուլսարում արյունահեղություն է հասունանում. ջերմուկցի ակտիվիստ (տեսանյութ)

Ամեն օր Ամուլսարում արյունահեղություն է հասունանում. ջերմուկցի ակտիվիստ (տեսանյութ)

Եթե թողնենք, որ մարդիկ քայլ առ քայլ տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն մենք տեղ չունենք այս երկրում, ամեն ինչ սխալ է, մեր երկուսուկես տարվա պայքարն անիմաստ էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ ՀԲՃ-ից ահազանգել էին, որ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:

՛՛Ամեն օր սադրանքներ, ամեն օր Ամուլսարում արյունահեղություն է հասունանում: Մի օր կամ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին, կամ՝ իրենք մեզ՛՛,-նշեց Բունիաթյանը:

  • Կիսվել: