Միջին միջանցքի ինտեգրումը «TRIPP» տրանսպորտային նախաձեռնությանը կընդլայներ առկա ներուժը. Տոկաև
Միջին միջանցքի ինտեգրումը «TRIPP» տրանսպորտային նախաձեռնությանը կընդլայներ առկա ներուժը և կհամապատասխանի մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Հատուկ նշանակություն է տրվում Կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը։ Մեր տրանսպորտային ենթակառուցվածքներն ակնհայտորեն վկայում են դրա հաջողության մասին։ Սա մի երթուղի է, որը մենք հաճախ անվանում ենք Միջին միջանցք։ Թեև Ղազախստանի համար հատուկ արդիականություն է ներկայացնում։ Կարծում եմ, որ կարելի էր առայժմ փորձագիտական մակարդակով քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը «TRIPP» տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը, և դա բխում է մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերից»,- ասել է Ղազախստանի Նախագահը։



