հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
ՔԿ վարույթներով ութ ամսում վերականգնվել է ավելի քան 12,6 մլրդ դրամի գույքային վնաս

ՔԿ վարույթներով ութ ամսում վերականգնվել է ավելի քան 12,6 մլրդ դրամի գույքային վնաս

Հայաստանի քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով 2026 թվականի առաջին ութ ամիսներին վերականգնվել է 12 մլրդ 603 մլն 672 հազար դրամի գույքային վնաս։ Այս մասին նշվում է Քննչական կոմիտեի՝ ութ ամիսների գործունեությունն ամփոփող տեսանյութում։

«Ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 12 մլրդ 603 մլն 672 հազար ՀՀ դրամ։ Արգելանք է դրվել 141 մլն 316 հազար ՀՀ դրամ դրամական միջոցների վրա»,- հայտնում է կոմիտեն։

Ներկայացված տվյալները վերաբերում են ինչպես ավարտված, այնպես էլ քննության փուլում գտնվող քրեական վարույթներին։

 

 

  • Կիսվել: