չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է, փոխարենը դրել իրենցը. ՀԲՃ

Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է, փոխարենը դրել իրենցը. ՀԲՃ

Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում: (այս մասին տես՝ https://www.facebook.com/watch/?v=727854681113889)

Հիմա ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա է անհրաժեշտ: Խնդրում ենք, հրատապ եկեք Գնդեվազ գյուղի մոտի Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: Մեր ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել: Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է: Ուղիղ միացում Ամուլսարից https://www.facebook.com/100010197097701/videos/1227106537639238/

Նաև կոչ ենք անում Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ գնալ և պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն: Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը:
Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է, վերջապես, ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա:

Ամուլսարը սար է մնալու: Ոչ մի այլընտրանք չկա՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: