հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Նավագնացությունը Հորմուզի նեղուցով կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոհբերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», - նշել է Մոխբերը, որի խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։

Նա հավելել է, որ Թեհրանը փոխում է իր ռազմավարությունը՝ համաչափ հակառակորդի ռազմավարության փոփոխությանը: Ինչպես նշել է Մոհբերը, Իրանի գործողությունները կարող են բազմազան լինել, սակայն Իրանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, ինչը բխում է պետության լավագույն շահերից:

  • Կիսվել: