ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն ամենացածր գինն է տվել ու շահել մրցույթը․ խնդիր կա՞․ Գնել Սանոսյան

Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն ամենացածր գինն է տվել ու շահել մրցույթը․ խնդիր կա՞․ Գնել Սանոսյան

Հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են մոտ 8 ընկերություններ, դրանցից որը ամենաշատ գնիջեցումն է արել, նա էլ շահել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով 1․5 մլրդ դրամանոց ասֆալտապատման մրցույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերության հաղթելուն։

«Մեր երկրի օրենսդրությամբ ով ամենացածր գինն է տալիս, շահում է, խնդիր կա՞ այստեղ, կարծում եմ՝ չկա։ 1․5 մլրդ դրամանոց մրցույթը շահել են 1 մլրդ դրամով, ստացվում է Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 493 մլն դրամ գումար է իջեցրել։ Կարող եք գնալ նայել մրցույթը քանիսով էր հայտարարված և քանիսով է շահել ու գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը։

Ընդ որում, այդ ընկերության սեփականատերը Ալեն Սիմոնյանի եղբայրը չէ, նա ընդամենը տնօրենն է, ընկերության սեփականետրը մի քանի օր առաջ Արարատի մարզում վաչապետի հետ հանդիպմանն էր ու, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան։ Ունենալով դրսում բիզնեսներ՝ հեղափոխությունից հետո այդ մարդը եկել է Հայաստան և մեծ ներդրումներ է արել այստեղ»,- ասաց Գնել Սանոսյանը։

Գնել Սանոսյանն առաջարկեց լրագրողներին գալ նախարարություն եւ դիտել այդ մրցույթի բանակցային փուլը, որը տեսագրվել է. «Մեր նախարարությունում կան գեղեցիկ սեւ աթոռներ, մարդիկ գալիս նստում են եւ դա կոչվում է մրցույթի բանակցային փուլ: Ասում ենք, որ այս  մրցույթի նախագիծն արժե 1,5 մլրդ դրամ: 8 ընկերություն են մասնակցել: Այն ընկերությունը, որը բանակցության արդյունքում ամենացածր գինը կառաջարկի, ն կհամարվի հաղթող: Մի ընկերություն ասում է՝ ես կառաջարկեմ 1,4 մլրդ, մեկն ասում է՝ 1,3 մլրդ, իջնում դառնում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը»:

Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ մեկը նախարարությունից զանգում է բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը եւ ասում՝ գիտե՞ս, Քոչարյանի խնամու հետ փոխկապակցված ընկերությունն այսքան է առաջարկել, դու 500 հազար դրամով պակաս առաջարկի, որ շահես, ՏԿԵ նախարարն արձագանքեց. «Մարդիկ նստում են իրար դիմաց, ընկերություններն սկսում են գնային առաջարկներ անել: Որը ցածր գին է առաջարկում, նա էլ հաղթում է»:

  • Կիսվել: