շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԻ փոխնախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գործերի հավատարմատարի հետ

ԱԻ փոխնախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գործերի հավատարմատարի հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի, ՄԹ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոնի Բրամվելի և ՄԹ դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանի հետ՝ հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

 

նկար

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության հիմնական գործառույթներն ու խնդիրները՝ կապված հումանիտար օգնության բաշխման, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի աշխատանքների և ռազմավարական նոր առաջնահերթությունների հետ:

 

նկար

Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական դեսպանության աջակցությամբ այս և նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունավետության համար: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱԻՆ հիմնական և պահեստային թիմերի աշխատակիցների համար անգլերեն լեզվի ուսուցման, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների առաջին օգնության հմտությունների կատարելագործման ծրագրերին:

 

նկար

Հյուրերը շեշտել են այդ ծրագրերի հետագա շարունակականությունն ապահովելու դեսպանության պատրաստակամությունը և ներկայացրել փոխգործակցության նոր ուղղություններ:

  • Կիսվել: