հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
4 ուղղություններ և 5 երկրներ. նախարարը ներկայացրեց զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը

4 ուղղություններ և 5 երկրներ. նախարարը ներկայացրեց զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը

Զբոսաշրջային ենթակառուցվածքները կարիք ունեն էական լավացման: Այս մասին այսօր Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով զբոսաշրջությանը: Նա ներկայացրեց ներդրումային ծրագրերն այս ոլորտում:

«Մեր մարքեթինգային քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում հիմնված է լինելու չորս հիմնական ուղղությունների և հինգ երկրների վրա, քանի որ շատ սահմանափակ մարքեթինգային ռեսուսրներ ունենք: Չորս ուղղություններն են՝ բնությունը, մշակույթը, գաստրո և արկածային ուղղությունները, իսկ հինգ երկրներն են՝ Ռուսաստանը, Իրանը, որոնք հիմա էլ ամենամեծ զբոսաշրջային մատակարար երկրներր են, ինչպես նաև Գերմանիան,  Ֆրանսիան, ԱՄՆ-ը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ աշխատանք է տարվելու, որպեսզի հասնեն նախանշված թիրախներին, իսկ դա՝ 2026 թվականին  2,5 միլիոն զբոսաշրջիկ ունենալն է:

  • Կիսվել: