երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
21-րդ դարում հայերը կլինեն ինտեգրման հիմնական տարրերից մեկը. Ռուբեն Վարդանյան

21-րդ դարում հայերը կլինեն ինտեգրման հիմնական տարրերից մեկը. Ռուբեն Վարդանյան

21-րդ դարում հայերը կլինեն ինտեգրման հիմնական տարրերից մեկը։ Այս մասին այսօր Գլոբալ ինովացիոն համաժողով 2019-ի բացման ժամանակ ասել է գործարար, Հայաստանի Գիտատեխնոլոգիական ֆորումի (FAST) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Մեր պատմության ընթացքում մենք միշտ եղել ենք տարբեր քաղաքակրթությունները կապող օղակ: Ապագայում հայերը օգուտ կքաղեն մեր կրեատիվ մտածողությունից և հայերի ցանցից, որն ամենահզոր ակտիվներից մեկն է, որը կարող ենք ապագայում օգտագործել»,- նշել է նա:

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ 21-րդ դարում կյանքի իմաստի մասին հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է ապրել էկոհամակարգում, որում մարդը զարգանում է մասնագիտորեն և անձնական մակարդակում. «Մենք Հայաստանում այդպիսի էկոհամակարգ ենք կառուցում»,- հավելել է նա

Հիշեցնենք, որ «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին, որին մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: