ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2023թ–ի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները գերակատարվել են 50 մլրդ դրամով. նախարար

2023թ–ի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները գերակատարվել են 50 մլրդ դրամով. նախարար

2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախաար Վահե Հովհաննիսյանը։
 
Նախարարը հայտնեց, որ գերկատարված եկամուտներից 17 միլիարդը կառավարության որոշմամբ տեղափոխվելու է պահուստային ֆոնդ, որտեղից հատկացումներ են արվելու։
Նա նաև հայտնեց, թե նախորդ որոշումներով տեղափոխված գումարներն ինչպես են ծախսվել։
 
«Նշեմ, որ սրանից առաջ 10 որոշումներով մեր պլանն արդեն ավելացվել էր 7.5 մլրդ դրամով, որի հիմնական մասը` ավելի քան 6.5 մլրդ դրամը, հատկացվել էր ԼՂ–ին»,– ասաց նախարարը։
2022թ–ի առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի եկամուտների հավաքագրման աճը կազմել է 19 տոկոս կամ 176 մլրդ դրամ։

  • Կիսվել: