ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2023 թվականին Հայաստան է այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ

2023 թվականին Հայաստան է այցելել 2.3 մլն զբոսաշրջիկ

2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ 2023-ին. ոլորտում մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վիճակագրության համաձայն՝ Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները: Եվրոպական երկրներից ավելի շատ գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից:

Այժմ արդեն Հայաստանը գրավիչ է դառնում նաև ձմեռային տուրիզմով. դեկտեմբերին ավելի քան 33 հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր:

  • Կիսվել: