չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2023-ի հունվար-փետրվարին ՀՀ է այցելել 290,000 զբոսաշրջիկ. այցելուների 52 %-ը Ռուսաստանից է

2023-ի հունվար-փետրվարին ՀՀ է այցելել 290,000 զբոսաշրջիկ. այցելուների 52 %-ը Ռուսաստանից է

Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2023 թ. փետրվարին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է առավել քան 130 հազար մարդ: Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ (2019 թ.՝ 96 հազար, 2020 թ․՝ 107 հազար, 2022 թ.` 72 հազար զբոսաշրջիկ)։ 

նկար

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել առավել քան 290 հազար զբոսաշրջիկ։

 

նկար

2023 թվականի փետրվար-հունվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%):

 

նկար

 

նկար

  • Կիսվել: